Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«ԼՂՀ հակամարտությունը չի կարող անվերջ մնալ սառեցված վիճակում»

«ԼՂՀ հակամարտությունը չի կարող անվերջ մնալ սառեցված վիճակում»
18.02.2014 | 17:38

2014 թվականին բանակցային գործընթացի ակտիվացումը կախված է այն հանգամանքից, թե որքանով են Երևանը և Բաքուն պատրաստ փոխզիջումների:

Այս մասին հայտարարել է Մոսկվայի պետական համալսարանի ԱՊՀ-ի խնդիրներով զբաղվող տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Վլասովը:
«Այն, որ զորքերի շփման գծում անընդհատ փոխհրաձգություն է տեղի ունենում, մարդիկ են զոհվում, խոսում է այն բանի մասին, որ այս հակամարտությունը չի կարող անվերջ մնալ սառեցված վիճակում: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի իր գործունեությունը, քանի որ անհրաժեշտ են խնդրի կարգավորմանն ուղղված իրական փորձեր», - ասել է Ալեքսեյ Վլասովը:

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ